• Գլխավոր
  • Մենյու
  • Բլոգ
  • Կապ
r1-3.png
Japona.am
  • Գլխավոր
  • Մենյու
  • Բլոգ
  • Կապ

Առաքման կարգը

 

Առաքումը Երևան քաղաքում իրականացվում է 1 ժամվա ընթացում՝ կախված պատվերից և պատվիրատուի կողմից նշված հասցեից: Առաքման համար գործում են հետևյալ սակագներն ու ժամանակահատվածը՝

Առաքման ծախսերը հոգում է գնորդը: Կայքում նշված գինը չի ներառում առաքման և հավելյալ ծախսերը: 

 

Վճարման կարգը


Japona.am-ում վճարումն իրականացվում է երկու եղանակով`առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են ARCA, Ameriabank-ի օնլայն բանկինգ և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Virtual ARCA,Visa և MasterCard ունեցող քարտապանները:
Առձեռն վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով: Ընդունվում է նաև վճարում Pos տերմինալի միջոցով:

  1. Japona-ն իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ Japona-ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:
  2. Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին,  Հաճախորդը  նախաձեռնում  է   Պատվերը  Ձևակերպելու գործընթացը,  որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
  3. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է  ընդունված  գնումն ավարտելուն պես:
  4. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Japona-ն:
  5. Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
  6. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
  7. Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին և Գնման Պատվերում մասնակից Ծառայությունների Մատակարարներին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ և էլ. փոստի հաղորդագրություններ՝ որպես Ծառայության գնման հաստատում:
  8. Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին փոխանցվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք զանգահարել 043 66 88 22 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):

Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին փոխանցվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման ստույգ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հարկային հաշիվը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

 

Վերադարձի կարգ

 

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխարինում

Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք ձեզ ուշադիր ստուգել սննդի պատշաճ փաթեթավորումը առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում: Այլ դեպքերում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։